Իսրայելում զարգացումների հետևանքով տուժածների շրջանում հայերի առկայության մասին տեղեկություններ այս պահին չկան. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ

7.10.2023 - 14:19 դիտում
Իսրայելում զարգացումների հետևանքով տուժածների շրջանում հայերի առկայության մասին տեղեկություններ այս պահին չկան: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
«ՀՀ ԱԳՆ, Իսրայելում դեսպանության միջոցով, մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների, հայկական կազմակերպությունների և անհատների հետ:
Ըստ անհրաժեշտության, կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն»,- ասված է մամուլի խոսնակի Ֆեյսբուքի գրառման մեջ:

Հիշեցնենք՝ Իսրայելի բանակը պաշտոնապես հայտարարել է Գազայի հատվածում «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:

Պաշտպանության նախարար Յոավ Գալանտը նշել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պատերազմ է հայտարարել իր երկրին: Ավելի վաղ նա կարգադրել էր անվտանգության ոլորտում հատուկ դրություն մտցնել երկրի կենտրոնական և հարավային հատվածներում:

0 մեկնաբանություն
0
[social-share style="icon" size="s" template="23" counters="1" counter_pos="inside" total_counter_pos="hidden" buttons="vk,facebook,ok,mailru,telegram,twitter,blogger,linkedin"]

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ