Վնուկովո, Դոմոդեդովո և Ժուկովսկի օդանավակայանները վերսկսել են օդանավերի ընդունումն ու բացթողումը այն բանից հետո, երբ հանվել են ժամանակավոր սահմանափակումները, որոնք գիշերը մտցվել են Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման պատճառով:
Ռոսավիացիան հայտնում է, որ սահմանափակումները գործել են գրեթե չորս ժամ։ Թռիչքների մի մասը վերահասցեավորվել է այլ քաղաքների օդանավակայաններ։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ օգոստոսի 15-ի երեկոյից դեպի Մոսկվա և Մոսկվայի մարզ են թռչել մոտ 600 անօդաչու թռչող սարք։ ՄԿԱԴ-ի շրջանում բեկորների ընկնելու հետևանքով տուժել է երեք մարդ, նրանց ցուցաբերվում է բժշկական օգնություն։
Անօդաչու թռչող սարքերի և դրանց բեկորների ընկնելու վայրերում աշխատում են արտակարգ ծառայությունները։
