Բիզնես ինֆո հաղորդաշարն իրականացվում է ՇԵՄՄ հաշվապահական կետրոնի նախաձեռնությամբ եւ Ցայգ հեռուստաընկերության հետ համագործակցությամբ: Հաղորդաշարի նպատակն է ոլորտի մասնագետների օգնությամբ առավել մատչելի ձևով պարզաբանել ՀՀ-ում տեղի ունեցող տնտեսական և հարկային փոփոխությունները բիզնես հանրության համար: Աշխատելով տարբեր ոլորտներում գործունեություն՝ ծավալող մեծ և փոքր կազմակերպությունների հետ, ՇԵՄՄ հաշվապահական կենտրոնի մասնագետները ներկայացնում են հարկային դաշտում իրականացված ցանկացած փոփոխության սպառիչ պարզաբանումներ՝ իրազեկ պահելով ձեզ և ապահովելով ձեր բիզնեսը ոլորտային անտեղյակության ռիսկերից: