Կառավարությունը կապահովի 2026-ի ագրոապահովագրության հատուցումները

5.11.2026 - 19:37 դիտում

Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի շրջանակում 2026 թ. գյուղատնտեսական տարվա ապահովագրական հատուցումների նկատմամբ պետության ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով գործադիրը որոշում է ընդունել։

Հիմնավորման համաձայն՝ գյուղատնտեսական տարվա համար ոլորտում ապահովագրվել են ծիրանի, խաղողի, խնձորի, դեղձի, սալորի, սեխի, ձմերուկի, կարտոֆիլի, բալի, կեռասի, ցորենի, գարու և վարսակի մշակաբույսերը՝ կարկտահարության, կարկտահարության և հրդեհի, գարնանային ցրտահարության և երաշտի ռիսկերից։ 2026 թ. գյուղատնտեսական տարվա համար ապահովագրական ընկերությունների կողմից վաճառվել է 9528 ապահովագրական պայմանագիր, որոնց շրջանակում համախառն ապահովագրավճարը կազմել է շուրջ 798,8 մլն դրամ, իսկ ապահովագրված այգիների և ցանքատարածությունների ընդհանուր մակերեսը կազմել է շուրջ 10928 հա։ Նշված ցուցանիշները վկայում են գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ընդգրկվածության և կիրառության շարունակական ընդլայնման մասին։

Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման ծրագրի շրջանակում գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսվարողներին տրամադրվում է պետական աջակցություն ապահովագրական վճարների մասնակի սուբսիդավորման միջոցով, իսկ ապահովագրական ընկերությունների կողմից իրականացվող հատուցումների՝ սահմանված շեմը գերազանցող մասի նկատմամբ պետության կողմից նախատեսվում է համապատասխան փոխհատուցման մեխանիզմ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ