Հաղորդումներ: Հայկական ավանդական խաղերը և տոները

Հայկական ավանդական խաղեր ասելիս բոլորն առաջինը պատկերացնում են կոխը, չլիկ դաստան, յոթ քարը, հավալան և շատ ու շատ այլ խաղեր: Դրանցից մի քանիսի մասին կպատմենք հաղորդման շրջանակում։ Խաղերն ու տարբեր կատակերգական խաղիկները, դեռևս անհիշելի ժամանակներից, հանդիսացել են հայ ժողովրդի կենցաղի անբաժան մասը: