Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքի միջնորդության քննությունը հետաձգվել է

Աստղիկ Խաչատրյան 20.10.2026 - 22:41
20.10.2026 - 22:41 դիտում

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել են։

Որպես պատճառ նշվել է դատարանի ծանրաբեռնվածությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին հոկտեմբերի 20-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է փաստաբան Հայկ Ալումյանը։

Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանները ձերբակալվել են 2026 թվականի օգոստոսի 25-ին՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Սեդրակ Քոչարյանը երկու ամսով կալանավորվել է օգոստոսի 26-ին, իսկ Ռոբերտ Քոչարյանը՝ օգոստոսի 27-ին։ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և փողերի լվացման համար։ Սեդրակ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, ինչպես նաև պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն ու առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու համար։

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ