Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տվյալներով՝ զննության ընթացքում տարբեր տեսակների և տրամագծերի 12 ծառի կոճղ է հայտնաբերվել։ Դրանցից մի քանիսը հատվել են մինչև աճի դադարեցման աստիճան, մյուսներն արմատախիլ են արվել։ Արձանագրված փաստերի հիմքով տեսչական մարմինը հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե, այնուհետև նախաձեռնվել է քրեական վարույթ։
