Երաժշտությունն այն լեզուն է, որը չի ճանաչում տարիքային սահմաններ։ Այն միավորում է մարդկանց, փոխանցում զգացմունքներ ու արժեքներ՝ դառնալով սերունդների միջև կապող օղակ։ Այս անգամ այդ կապի առանցքում Խաչատուր Ավետիսյանի ստեղծագործական ժառանգությունն էր, որը տասնամյակներ անց էլ շարունակում է ապրել ու հնչել։
