Իտալիայի իշխանությունները մտադիր են ևս 500 զինվոր ուղարկել Միլան անկարգությունների պատճառով

Աստղիկ Խաչատրյան 20.10.2026 - 23:01
20.10.2026 - 23:01 դիտում

Իտալիայի իշխանությունները մտադիր են ևս 500 զինվոր ուղարկել Միլան անկարգությունների պատճառով: Որոշումն ընդունվել է կառավարության արտակարգ նիստում, որը վարել է երկրի վարչապետ Ջորջիա Մելոնին: Քննարկվել է նաև Միլանի որոշ շրջաններում պարետային ժամ մտցնելը։

Միլանում անկարգությունների ալիքը սկսվել է հոկտեմբերի 17-ին՝ բարձր գների դեմ խաղաղ ցույցերի ժամանակ։ Քաղաքի կենտրոնական հրապարակում և նրա շրջակայքում մարդիկ կոտրել են ցուցափեղկերն ու թալանել խանութները։

Մինչ այժմ ձերբակալվել է ավելի քան 270 մարդ, հիմնականում՝ անչափահասներ։ Հինգ դեռահաս կալանքի տակ է մինչև դատավարությունը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ