Շիրակի մարզի 4 համայնքներում մինչև տարեվերջ կանցկացվեն հերթական ՏԻՄ ընտրությունները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն հրապարակել է Ախուրյան և Արթիկ համայնքներում ընտրությունների անցկացման ժամկետները․ երկու համայնքներում էլ ընտրությունները կկայանան հոկտեմբերի 25-ին: Մյուս երկու՝ Աշոցք և Ամասիա համայնքների ընտրությունների հստակ ժամկետները դեռևս հայտնի չեն։ Ըստ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի՝ ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրությունների համար սահմանել է սեպտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածը, իսկ համայնքների ընտրությունների ժամկետները նախատեսվում է կազմակերպել այնպես, որ գործընթացը հնարավորինս համակարգված իրականացվի։
