Ավելի քան մեկ տարվա դադարից հետո պատարագում է Գերաշնորհ Տեր Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը:Շիրակի թեմի առաջնորդի ձեռամբ՝ Յոթ Վերք եկեղեցում Սուրբ և Անմահ Պատարագ մատուցվեց։ Օգոստոսի 16-ը Հայ Առաքելական եկեղեցու օրացույցում Աստվածածնի Վերափոխման տոնն է՝ Վարդավառից հետո եկեղեցական կարևոր տոներից մեկը, որն ուղեկցվում է նաև խաղողօրհնեքի ավանդական կարգով։
