Կարճատև անձրև ու ամպրոպ, տեղ-տեղ՝ հորդառատ․ ջերմաստիճանը էապես չի փոխվի

16.08.2026 - 17:16 դիտում

Օգոստոսի 16-ի ցերեկը, 17-18-ի գիշերը և կեսօրից հետո, 19-21-ը երեկոյան հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 16-ի ցերեկն առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հյուսիսարևելյան և արևելյան 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վ։ Օգոստոսի 16-21-ը Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում օգոստոսի 16-ի երեկոյան, 17-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23 մ/վ։ Օգոստոսի 17-ի ցերեկը, 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 16-21-ը երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ