Կրակոցներ Ապարանի «Գնթունիք» սուպերմարկետի մոտ. 1 անձ ձերբակալվել է

7.10.2023 - 14:35 դիտում

Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 17-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Ապարանի բաժին հաղորդում է ստացվել, որ «Գնթունիք» սուպերմարկետի մոտ անհրաժեշտ է օգնություն:

Մեկնել է բաժնի օպերատիվ խումբը, նաև՝ պարեկներ։ Պարզվել է, որ Ապարան քաղաքի Մարշալ Բաղրամյան փողոցում ազդանշան տալու հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել «Մերսեդեսի» 47-ամյա և «Օպելի» 29-ամյա վարորդների միջև։ Այդ ընթացքում 29-ամյա երիտասարդը իր մոտ պահվող օդաճնշիչ ատրճանակով մի քանի անգամ կրակել է 47-ամյա տղամարդու ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Փաստի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում դեպքի վայրում կատարված զննությամբ ատրճանակը հայտնաբերվել է:

29-ամյա երիտասարդը ձերբակալվել ու տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ