2024-ին Հայաստանում կարմրուկի 56 դեպք է գրանցվել. 8-ը հոսպիտալացված են

Աննա Կոստանյան 5.02.2024 - 16:48
5.02.2024 - 16:48 դիտում

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում:

Ըստ այդմ՝ 2023 թ. դրությամբ ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 545 է:

2024-ին հաստատվել է կարմրուկով վարակման 56 դեպք, 42-ը՝ երեխաներ, 14-ը՝ մեծահասակ: 8 մարդ հոսպիտալացված է, 41 մարդ դուրս է գրվել:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ