Ղազախստանի կառավարությունը հրաժարական է տվել

Աննա Կոստանյան 5.02.2024 - 17:31
5.02.2024 - 17:31 դիտում

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ընդունել է հանրապետության կառավարության հրաժարականը՝ վարչապետ Ալիխան Սմաիլովի գլխավորությամբ։ Այդ մասին հայտնել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

Սմայիլովը նախարարների կաբինետի ղեկավարի պաշտոնում նշանակվել է 2022 թվականի հունվարին և վերանշանակել 2023 թվականի մարտին՝ խորհրդարանի ստորին պալատի ընտրությունից հետո։

Նախագահի հրամանով «Ղազախստանի վարչապետի պարտականությունները ժամանակավորապես կստանձնի առաջին փոխվարչապետ Ռոման Սկլյարը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Միաժամանակ նախարարների կաբինետի անդամներին հանձնարարվել է շարունակել իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության հաստատումը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ