Հոնկոնգում ֆինանսիստն իր ղեկավարի «դիփֆեյք»-ի հետ շփումից հետո 25 մլն դոլար է փոխանցել կեղծարարներին

Աննա Կոստանյան 5.02.2024 - 16:47
5.02.2024 - 16:47 դիտում

Հոնկոնգում խոշոր ընկերության ֆինանսիստին արհեստական բանականության միջոցով խաբել են՝ համոզելով 25 միլիոն դոլար փոխանցել կեղծարարներին. վերջիններս կիրառել են «դիփֆեյք» (deepfake) տեխնոլոգիան՝ տեսակոնֆերանսի ժամանակ ներկայացնելով ընկերության գլխավոր ֆինանսական «տնօրենին» և կարգադրելով գումարի փոխանցում անել: Այս մասին Tert.am-ի փոխանցմամբ հայտնում է CNN-ը հղում անելով հայտնել է Հոնկոնգի ոստիկանությունը:

Մանրակրկիտ մտածված խարդախության հետևանքով ֆինանսիստին խաբել են՝ պատրանք ստեղծելով առ այն, որ նա տեսազանգին մասնակցում է ընկերության աշխատակազմի մի քանի այլ անդամների հետ, բայց նրանք բոլորն էլ իրականում «դիփֆեյք» պատկերներ են եղել:

«Մի քանի անձի մասնակցությամբ տեսազանգում, ինչպես պարզվել է հետագայում, բոլորը կեղծ են եղել», – ասել է ոստիկանության ավագ տեսուչ Չան Շուն Չինգը:

Չանի խոսքով՝ ամեն ինչ սկսել է նրանից, որ աշխատողը գաղտնի փոխանցում անելու անհրաժեշտության մասին էլեկտրոնային նամակ է ստացել՝ իբր ընկերության՝ Մեծ Բրիտանիայում բնակվող գլխավոր ֆինանսական տնօրենից: Սկզբում աշխատողը կասկածել էր, որ դա ֆիշինգային էլ.փոստ է: Սակայն աշխատողի կասկածներն ի չիք են դարձել տեսազանգից հետո, քանի որ դրան մասնակցել են իր ճանաչած գործընկերները: Հավատալով իր տեսածին և լսածին՝ տղամարդը համաձայնել է փոխանցել ընդհանուր 200 միլիոն դոլար հոնկոնգյան դոլար՝ մոտ 25,6 միլիոն դոլար, հավելել է ոստիկանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ