Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի նախագահին հրավիրել է Մոսկվա

Գոհար Ստեփանյան 22.04.2021 - 21:42
22.04.2021 - 21:42 դիտում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը արձագանքել է ուկրաինացի պաշտոնակից Վոլոդիմիր Զելենսկու՝ հանդիպելու վերաբերյալ հայտարարությանը՝ փոխանցում է РИА Новости-ն:

Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահը հայտարարել է, որ եթե Ուկրաինայի ղեկավարը ցանկանում է կարգավորել հարաբերությունները, ապա ինքը պատրաստ է ցանկացած ժամանակ Զելենսկուն հյուրընկալել Մոսկվայում:

«Վերջերս Ուկրաինայի իշխանությունները ձեռնարկել են ռուս-ուկրաինական հարաբերությունները խարխլելու բազմաթիվ քայլեր»,- հայտարարել է Կրեմլի ղեկավարը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ