Կրկին ընդդիմության ահազանգած «քաղաքական հետապնդումների» մասին. վարչապետը ևս մեկ փաստաթուղթ է հրապարակել

21.10.2026 - 10:06 դիտում

Ինչպես հայտնել ենք, ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտարարություն էր տարածել՝ անդրադառնալով ՏԻՄ ընտրությունների մասնակիցների՝ ճնշումների վերաբերյալ հրապարակումներին։ Վարչապետը ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին կամ ընտրողներին, որոնք ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ է արել դիմել ուղիղ իրեն [email protected] էլփոստի հասցեով։

Վարչապետը միաժամանակ սոցցանցի իր էջում հրապարակում է ընդդիմության կողմից որպես «քաղաքական հետապնդումներ» որակվող իրական փաստերը։

Հերթական նոր փաստաթուղթը ներկայացնում է, թե ինչի համար է աշխատանքից ազատվել Ստեփանավանի «Ամալյա Կարապետյանի անվան թիվ 5 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի աշխատակիցը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ