Էդվարդ Ասրյանի գլխավորությամբ ՀՀ ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաք է անցկացվել

14.11.2026 - 12:55 դիտում

Համաձայն ՀՀ ԶՈՒ 2026 թվականի ուսումնական տարվա պատրաստության պլանի՝ նոյեմբերի 9-13-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորությամբ անցկացվել է ՀՀ ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաք։

906628471_1480920944191033_8802997626417097827_n.jpg (118 KB)

Ինչպես հայտնել է ՊՆ-ն, հավաքի ընթացքում հնչել են դասախոսություններ, անցկացվել սեմինարներ՝ ՀՀ պաշտպանության նախարարի և ԶՈՒ ԳՇ պետի տեղակալների, գլխավոր վարչությունների, վարչությունների պետերի, ՊՆ ռազմական ու քաղաքացիական ուսումնական հաստատությունների պրոֆեսորադասախոսական կազմի, ռազմարդյունաբերական կառույցների մասնագետների մասնակցությամբ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ