Հայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին

Աստղիկ Խաչատրյան 13.11.2026 - 22:23
13.11.2026 - 22:23 դիտում

Հայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող «Total Chess World Championship Tour Pilot 2026» մրցաշարի խմբային փուլի երրորդ խաղափուլի առաջին պարտիայում Հայաստանի առաջատար գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը սպիտակ խաղաքարերով հաղթանակ է տարել աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենի նկատմամբ։

Այսօր՝ Հայաստանի ժամանակով 21։30-ին, կմեկնարկի երկրորդ՝ պատասխան պարտիան, որում Հայկը կխաղա սև խաղաքարերով։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ