ԱՄՆ-ը չեղարկել է Թուրքիայի հետ F-35 կործանիչների վերաբերյալ համաձայնագիրը

Գոհար Ստեփանյան 22.04.2021 - 20:21
22.04.2021 - 20:21 դիտում

Միացյալ Նահանգները Անկարային պաշտոնապես տեղեկացրել է, որ չեղարկել է Թուրքիայի հետ F-35 կործանիչների արտադրության մասին համաձայնագիրը՝ ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի գնման պատճառով: Այս մասին տեղեկացնում է Պենտագոնը:

Միացյալ Նահանգներն անվավեր է համարել 2007-ին Թուրքիայի հետ ստորագրված F-35 գործարքը: Նոր համաձայնագրում ընդգրկված են ծրագրի հին մասնակիցները՝ Ավստրալիան, Կանադան, Դանիան, Իտալիան, Նիդերլանդները, Նորվեգիան և Մեծ Բրիտանիան:

ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի՝ ամերիկյան Patriot համակարգերի փոխարեն ռուսական արտադրության ՀՕՊ-երը նախընտրելու որոշումը խոր ճգնաժամ է առաջացրել Վաշինգտոն-Անկարա հարաբերություններում: Ռուսական զենիթահրթիռային համակարգերի առաջին խմբաքանակը Թուրքիա է ժամանել 2019-ի հուլիսին: Չնայած ամերիկյան իշխանությունների՝ գործարքը չեղարկելու բազմաթիվ պահանջներին և անցյալ դեկտեմբերին պատժամիջոցների կիրառմանը, Անկարան հրաժարվել է զիջումների գնալ և շարունակել էր ռուսական զենիթահրթիռային համակարգերի լրացուցիչ խմբաքանակի հատկացման շուրջ բանակցությունները:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ