Շիրակի պետական համալսարանում տեղի ունեցավ հանդիպում ԱԺ պատգամավոր, ԱԺ աշխատանքի եւ բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նազելի Բաղդասարյանի հետ՝ բուհի դասախոսական անձնակազմի և ուսանողների մասնակցությամբ։ Հանդիպման առանցքում սոցիալական ոլորտին առնչվող խնդիրներն էին։
