Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Ինչպես նշել են գերատեսչությունից, այս որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով «սոցիալական ցանցերում և համացանցային հարթակներում տարածվող այն հայտարարությունները, որոնք ուղղված են Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանության, ազգային անվտանգության, սահմանադրական կարգի, ժողովրդի ու երկրի ղեկավարության դեմ, ինչպես նաև միտված են իշխանության բռնի փոփոխությանը, կրոնական արմատականության, կրոնական ատելության ու թշնամանքի հողի վրա բռնության հրահրմանը»։
