Ամասիայի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել

Աննա Կոստանյան 21.10.2026 - 17:08
21.10.2026 - 17:08 դիտում

Համայնքային ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Բյուրակն գյուղի վարչական տարածքում իրականացվում է ապօրինի արդյունահանում։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:

«Ստուգման նպատակով հոկտեմբերի 16-ին հիշյալ տարածք մեկնած համայնքային ոստիկաններն արձանագրել են, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն, իրեն հատկացված սահմաններից դուրս՝ 800 քառակուսի մետր գյուղատնտեսական նշանակության տարածքում իրականացնում է ապօրինի հանքարդյունահանում։

Տարածքը, որտեղ աշխատում էին թրթուրավոր էքսկավատոր ու բազալտի սալեր կտրող հաստոցը և բազալտի խճաքար բարձած բեռնատարը, վերցվել է պահպանության։ Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրությունում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ