Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր են ստորագրել

13.11.2026 - 11:15 դիտում

Դուբլինում եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպում է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմի հետ: Կողմերը ստորագրել են «Ադրբեջանի Հանրապետության և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր»:

Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ հռչակագրի ընդունումը պաշտոնապես որակապես նոր մակարդակի է հասցնում Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի հարաբերությունները: Նշվել է, որ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի միջև հարաբերությունները ռազմավարական գործընկերության բնույթ են կրել նույնիսկ մինչև փաստաթղթի ընդունումը:

Խոսելով էներգետիկ ոլորտում երկու երկրների միջև ավելի քան 30 տարի շարունակվող համագործակցության մասին՝ Ադրբեջանի նախագահը նշել է, որ Մեծ Բրիտանիան Ադրբեջանում եվրոպական խոշորագույն ներդրողն է: Ընդգծվել է, որ ներկայումս համագործակցության լայն հնարավորություններ կան նաև վերականգնվող էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտներում: Այդ կապակցությամբ կարևորվել են վերջին ամիսներին Մեծ Բրիտանիայի բարձրաստիճան ներկայացուցիչների՝ Ադրբեջան կատարած այցերն ու դրանց շրջանակներում տեղի ունեցած բանակցությունները:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև միջազգային օրակարգի հարցերի շուրջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ