Վարույթ է ընդունվել ադրբեջանական դիրքերից ԼՂ երկու բնակիչների ուղղությամբ կրակելու դեպքի առթիվ քրգործը. Արցախի ՔԿ

Աստղիկ Խաչատրյան 17.04.2023 - 19:52
17.04.2023 - 19:52 դիտում

Արցախի ՔԿ տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2023 թ. մարտի 26-ին՝ ժամը 11:05-ի սահմաններում, ադրբեջանական մարտական դիրքերից ազգային ատելության շարժառիթով, Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի վարչական տարածքում գտնվող «Շեխերի երես» կոչվող տեղամասում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող նույն գյուղի երկու բնակիչների ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, հրաձգային զինատեսակներից վերջիններիս ուղղությամբ կրակոցներ արձակելու դեպքի առթիվ Արցախի քրեական օրենսգրքի 33-103-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետերով հարուցված քրեական գործը:

ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

❗️ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ է…

Опубликовано ԱՀ քննչական կոմիտե Понедельник, 17 апреля 2023 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ