Կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակը՝ Հայաստանում

Աստղիկ Խաչատրյան 17.04.2023 - 21:07
17.04.2023 - 21:07 դիտում

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 18-19-ն առանձին շրջաններում, 20-22-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևելյան՝ 2-4 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 17-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում կնվազի 5-7 աստիճանով, 18-19-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում` 8-10 աստիճանով։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ