ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Զախարովան անդրադարձել է Լաչինի միջանցքի իրավիճակին

Աննա Կոստանյան 2.08.2023 - 15:51
2.08.2023 - 15:51 դիտում

ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Մարի Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է նաև Լաչինի միջանցքի իրավիճակին:

«Չնայած այն հանգամանքին, որ մարդասիրական շարասյան ուղարկումը համաձայնեցված չէր Ադրբեջանի իշխանությունների հետ, ռուսական խաղաղապահ զորախումբն ակտիվորեն միացել է հանգուցալուծումների որոնմանը և մշտական ​​կապ հաստատել երկու կողմի հետ։ Այս ֆոնին, կարծում ենք, որ ռուս խաղաղապահների հասցեին ցանկացած մեղադրանք անարդյունավետ է և չի արտացոլում նրանց իրական ներդրումն իրավիճակի կայունացման ջանքերում։ Կապեր են հաստատվել, և, կարծում եմ, դրանք կտան իրենց արդյունքները»,- ասել է Զախարովան։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ