ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Լաչինի միջանցքում Լեռնային Ղարաբաղի բնակիչ Վագիֆ Խաչատրյանի ձերբակալության հետ կապված իրավիճակը

Աննա Կոստանյան 2.08.2023 - 16:02
2.08.2023 - 16:02 դիտում

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բնակիչ Վագիֆ Խաչատրյանի ձերբակալությանը, նշել է, որ դա սրում է իրավիճակը:

«Առաջին հերթին դա սրում է իրավիճակը։ Երկրորդ՝ մենք տեսել ենք հայկական և ադրբեջանական կողմերի տրամագծորեն հակառակ գնահատականները։ Երրորդ՝ մենք ելնում ենք հաշտեցման կարևորությունից ինչպես հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների ու անվտանգության ապահովման համատեքստում»,- նշել է Զախարովան։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ