Շիրակի մարզում Թումո շարժական կենտրոն կկառուցվի

Աննա Կոստանյան 24.08.2022 - 16:09
24.08.2022 - 16:09 դիտում

Կառավարության որոշմամբ Շիրակի մարզ, քաղաք Արթիկ, Դավթի փողոց 27/2 հասցեում գտնվող «Բարեկամության այգու» հողամասից 338 քառ. մետր մակերեսով հողամասը կառանձնացվի և անհատույց օգտագործման իրավունքով կհանձնվի Սիմոնյան կրթական հիմնադրամին՝ «Թումոն տուփի մեջ» կրթական ծրագիր իրականացնելու նպատակով Թումո շարժական կենտրոն կառուցելու համար: Նշված տուփը կազմված է լինելու շարժական կառույցներից, որոնց տեղադրման համար հարկավոր չէ շինարարական թույլտվություն, ինչպես նաև նշված կառույցները ցանկացած ժամանակ կարելի է տեղափոխել :Համաձայն Հիմնադրամի կողմից ներկայացված տեղեկատվության՝ վերջինս իրականացնում է «Թումոն տուփի մեջ» ծրագիրը, որը նպատակաուղղված է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ուսուցումը ՀՀ մարզերի քաղաքների և գյուղերի երեխաների համար հասանելի դարձնելուն: Թումո կենտրոնի շահառուները հանդիսանում են 12-18 տարեկան երեխաները և ամբողջ կրթական ծրագիրն իրականացվում է անվճար հիմունքներով:

Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է իրականացնել Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների 2-րդ, 3-րդ, 6-րդ, 8-րդ և 11-րդ դասարանների նոր ծրագրերին համապատասխան մշակված բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի (ԲՏՃՄ) առարկաների ուսումնական նյութերի տպագրություն, Տավուշի մարզում այդ առարկաները դասավանդող ուսուցիչների վերապատրաստում։ Վերապատրաստվելու են մարզի 212 ուսուցիչ։ Վերապատրաստումները իրականացնելու համար մշակվել է վերապատրաստման մոդուլ՝ 14 ժամ տևողությամբ: Վերոնշյալ ծախսերի իրականացման համար առաջարկվում է վերաբաշխման միջոցով հատկացնել 31,717.3 հազար դրամ:

Կառավարության մեկ այլ որոշմամբ հողամաս կնվիրաբերվի ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքին՝ Նոր Գյուղ բնակավայրում մակապարտեզ կառուցելու նպատակով: Որոշմամբ սահմանվում է նաև, որ մանկապարտեզի կառուցման նպատակով 2022-2023 թթ. կիրականացվի 213 626 770 մլն դրամի ներդրում, որից 149 538 739 դրամը կիրականացվի պետական բյուջեի, իսկ 64 088 031 դրամը՝ Ակունք համայնքի միջոցների հաշվին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ