Նախատեսվում է աջակցել կացության խնդիր ունեցող քաղաքացիներին

Աննա Կոստանյան 24.08.2022 - 16:16
24.08.2022 - 16:16 դիտում

Գործադիրն ուժը կորցրած է ճանաչել 2020 թ. հուլիսի 23-ի «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված՝ պետական սեփականություն հանդիսացող նախկին հանրակացարանային բնակելի տարածքներում, այդ թվում՝ նաև ուսուցչի տներում, բնակելի շենքերում հաշվառված և փաստացի բնակվող ՀՀ քաղաքացիներին նույն շենքերում առկա ազատ կամ ազատված բնակելի տարածքները որպես բնակարանային պայմանների բարելավում օգտագործման իրավունքով հատկացնելու կարգը հաստատելու մասին» որոշումը: Նպատակը՝ աջակցել կացության խնդիր ունեցող քաղաքացիներին, մասնավորապես՝ ազատ տարածքներն որպես բարելավում ոչ թե հատկացնել այնտեղ բնակվող ՀՀ քաղաքացիներին, այլ տրամադրել այն անձանց, որոնց բնակարանային ապահովության խնդիրը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է։ Արդյունքում՝ հնարավորություն կստեղծվի Կոմիտեի ենթականության տակ գտնվող պետական սեփականություն հանդիսացող նախկին հանրակացարանային տարածքներում (բացառությամբ՝ նախարարության միգրացիոն ծառայության «Հանրակացարաններ» ՊՈԱԿ-ին հանձնված սպասարկման ենթակա հանրակացարանների), այդ թվում՝ նաև ուսուցչի տներում, բնակելի շենքերում տեղավորել անտուն մնացած և բնակության խնդիր ունեցող անձանց, ինչպես նաև անհրաժեշտ իրավական հիմքերի ստեղծումն է տվյալ գործընթացի իրականացման համար։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ