ՃՏՊ Իջևան-Բերդ ավտոճանապարհին․ կան տուժածներ

Գոհար Ստեփանյան 20.12.2020 - 10:54
20.12.2020 - 10:54 դիտում

Դեկտեմբերի 20-ին, ժամը 01:49-ին Տավուշի ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Բերդ ավտոճանապարհին՝ Վազաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Պառավաքարի հենակետի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Իջևան-Բերդ ավտոճանապարհի 32-րդ կմ-ին «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Էմիլ Հ․, ծնված 1983 թ., ուղևորներ՝ Հրաչիկ Հ․, ծնված 1979 թ․ և Սասուն Հ․, ծնված 1975 թ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել սարալանջին:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ուղևոր Սասուն Հ․-ին։ Վարորդը և 2 ուղևորները հոսպիտալացվել են Իջևանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ