Ադրբեջանական մամուլը մանրամասներ է հրապարակել սահմանը հատած և Հայաստանի տարածքում հայտնված անձի վերաբերյալ։
Oxu.Az-ը գրել է, որ տղամարդը Թովուզի շրջանի Չաթախ գյուղի բնակիչ հովիվ է։
Ըստ առկա տեղեկությունների՝ տղամարդը պարբերաբար ալկոհոլ է օգտագործել։ Այդ օրը նա գնացել է սահմանային գոտում անասուններ արածեցնելու, որտեղ էլ ալկոհոլ է օգտագործել։ Հարբած վիճակում անցել է Հայաստանի սահմանը և ձերբակալվել Չինարի գյուղի մոտակայքում։
Ավելի վաղ լրատվամիջոցներում հայտնվել էին տեղեկություններ այն մասին, թե ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը, նրան հայտնաբերել են, և նա Բերդ քաղաքի ռազմական ոստիկանությունում է:
ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը ևս չի հերքել տեղեկությունը։
