ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Գոհար Ստեփանյան 20.12.2020 - 10:16
20.12.2020 - 10:16 դիտում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։

Արագածոտնի, Կոտայքի մարզերում, Արարատի մարզի Մասիս քաղաքում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում, «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում տեղում է ձյուն։

Գեղարքունիքի մարզի, Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին, «Մեղրու սար» կոչվող հատվածում, Արագածոտնի մարզի Թալին, Աշտարակ քաղաքների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

 

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել  բացառապես ձմեռային անվադողերով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ