Մրգի, բանջարեղենի, ծաղկի և հայկական այլ արտադրանքների արտահանման ծախսերը կփոխհատուցվեն

Աստղիկ Խաչատրյան 22.10.2026 - 19:30
22.10.2026 - 19:30 դիտում

Մրգի, բանջարեղենի և հայկական արտադրանքի արտահանման ծախսերը կփոխհատուցվեն: Այդ մասին որոշման նախագիծը ներառվել էր Կառավարության՝ հոկտեմբերի 22-ի նիստի օրակարգում:

«Հնարավորություն կստեղծվի ապահովելու տնտեսավարողների կողմից պտղի (խնձորի, սալոր, ելակ, դեղձ, նեկտարին, խաղող, թուզ), բանջարեղենի (լոլիկ, պղպեղ, սմբուկ), ծաղիկի, շշալցված բնական հանքային ջրի, շշալցված խաղողի և պտղահատապտղային գինու, շշալցված հայկական բրենդիի կամ հայկական կոնյակի, չորացրած մրգի կամ բանջարեղենի, տոմատի մածուկի և իշխան ու թառափ տեսակի ձկների արտահանման, ինչպես նաև վերամշակման նպատակով մթերվող դեղձի և թզի համար առաջացող փոխհատուցման ենթակա ծախսերը»,- հայտնում են Կառավարությունից:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ