ՀՀ մի շարք տարածքներում ձյուն է տեղում

Աստղիկ Խաչատրյան 19.02.2024 - 17:45
19.02.2024 - 17:45 դիտում
Փետրվարի 19-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Թալինի, Ճամբարակի տարածաշրջաններում, Գագարինից մինչև Սևանի թերակղզի ձյուն է տեղում, իսկ Արագածի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։

Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ