Կրեմլն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի՝ Ուկրաինայի վերաբերյալ հայտարարությանը

Աստղիկ Խաչատրյան 19.02.2024 - 16:36
19.02.2024 - 16:36 դիտում
Մոսկվայի և Երևանի դիրքորոշումներն Ուկրաինայի հարցի վերաբերյալ տրամագծորեն տարբեր են, Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի համառորեն բացատրել իր իրավացիությունը:

«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ լրագրողներին այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Ուկրաինայի հարցում Հայաստանը Ռուսաստանի Դաշնության դաշնակիցը չէ․ «Իսկապես, մենք տրամագծորեն հակառակ տեսակետներ ունենք Ուկրաինայում տեղի ունեցողի և Ուկրաինայի շուրջ հակամարտության վերաբերյալ: Դա գաղտնիք չէ: Սա մեր հայ ընկերների հայտնի դիրքորոշումն է, մենք համաձայն չենք նրանց հետ և համառորեն կշարունակենք բացատրել, որ մենք իրավացի ենք»։

Գերմանիայում հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Փաշինյանը ևս մեկ անգամ հայտարարել էր, որ Երևանն Ուկրաինայի հարցում Մոսկվայի դաշնակիցը չէ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ