ՀԱՊԿ քարտուղարությունը Երևանին տեղեկացնում է ընդունված և ընդունվող որոշումների մասին. Տասմագամբետով

Աննա Կոստանյան 28.03.2024 - 13:37
28.03.2024 - 13:37 դիտում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը լրատվականներից մեկի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանը վերջերս չի մասնակցում քարտուղարության աշխատանքին, սակայն կազմակերպությունից դուրս գալու մասին ծանուցումներ չի ուղարկել։

Նա հայտնել է նաև, որ քարտուղարությունը Երևանի համապատասխան կառույցներին կանոնավոր տեղեկացնում է ընդունված և ընդունվող որոշումների մասին, միաժամանակ ընդգծել է, որ Հայաստանը կառույցի դաշնակիցն է, և գործող բոլոր պարտավորությունները մնում են ուժի մեջ։

Հարցազրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև ՀԱՊԿ-ի հնարավոր ընդլայնման թեմային: Տասմագամբետովը չի բացառել, որ կազմակերպությանը կարող են միանալ նոր երկրներ։ Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ն առաջարկում է մասնակցության համար շատ բարենպաստ պայմաններ, այդ թվում՝ առաջնահերթություն տալով ճգնաժամային իրավիճակների լուծման քաղաքական ու դիվանագիտական մեթոդներին։ Գլխավոր քարտուղարը չի բացառել, որ կազմակերպության ընդլայնման կամ ՀԱՊԿ-ի հիմքի վրա համագործակցության նոր ձևաչափերի առաջացման յուրօրինակ շարժիչ ուժը կլինի խաղաղապահ գործունեությունը: «Նման գործունեության անհրաժեշտությունը, ցավոք, տեսանելի ապագայում միայն կավելանա»,- նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ