ՀԱՄԱՍ-ը հայտնել է Երուսաղեմի ուղղությամբ հրթիռներ արձակելու մասին

9.10.2023 - 19:28 դիտում

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը՝ «Ալ Քասամ» բրիգադները, հայտնել են, որ հրթիռներ են արձակել Երուսաղեմի ուղղությամբ, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Բնակելի շենքերի վրա հարձակումներին ի պատասխան՝ «Ալ Քասամ» բրիգադները հրթիռներ են արձակել օկուպացված Երուսաղեմի ուղղությամբ», – ասված է բրիգադների հայտարարության մեջ:

Համացանցում հայտնված կադրերից երևում է, որ ՀԱՄԱՍ-ը տասնյակ հրթիռներ է արձակել։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ