Մոսկվան համարում է, որ Հռոմի ստատուտի վավերացումը Երևանի կողմից բացարձակապես ոչ բարեկամական քայլ է. Գալուզին

9.10.2023 - 19:21 դիտում
Մոսկվան համարում է, որ Հռոմի ստատուտի վավերացումը Երևանի կողմից բացարձակապես ոչ բարեկամական քայլ է։ Այս մասին RBC-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը` նշելով, որ այս հարցում երկխոսության տեղ չի տեսնում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք մեր դաշնակից Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը  համարում ենք բացարձակապես ոչ բարեկամական քայլ։ Ես այստեղ երկխոսության տեղ չեմ տեսնում»,– ասել է ն։

Ռուսաստանի Դաշնությունն ակնկալում էր, որ Հայաստանը ձեռնպահ կմնա Հռոմի ստատուտի վավերացումից, նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալը։ Նա հիշեցրել է, որ ՄՔԴ-ի կանոնները թույլ են տալիս՝ այն երկրները, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն ստորագրել Հռոմի ստատուտը, հնարավորություն ունեն դիմել դատարանին՝ նույնիսկ չվավերացնելով այն։ «Այս պարադիգմում ես ոչ մի հնարավորություն չեմ տեսնում լուրջ ընդունելու Հայաստանի առաջարկը (ՌԴ-ի հետ երկկողմ համաձայնագիր կնքելու վերաբերյալ՝  նշում է ՏԱՍՍ-ը),- ընդգծել է Գալուզինը։

Նրա խոսքով՝ ՄՔԴ-ն արդարադատության հետ կապ չունի, այն քաղաքականացված արևմտամետ կառույց է, որը կատարում է Արևմուտքին չսիրված գործիչների քրեական հետապնդման հրամաններ։ «Այս դատարանը որոշ ժամանակ առաջ կալանքի օրդեր է տվել Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների համար, փակագծերում նշեմ, որ, իհարկե, այդ օրդերները իրավականորեն անվավեր են»,- պարզաբանել է Գալուզինը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ