ԼՂ-ից տեղահանման ընթացքում Հայաստան է տեղափոխվել մոտ 11 կալանավոր․ նրանցից 1-ը հայտնաբերվել է

Աստղիկ Խաչատրյան 30.10.2023 - 19:13
30.10.2023 - 19:13 դիտում

Ի՞նչ հիմքերով են ԼՂ-ից ՀՀ տեղափոխվել կալանավորները, և ինչպե՞ս է իրականացվել այդ գործընթացը: ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հարցին խորհրդարանում 2024-ի պետբյուջեին առնչվող քննարկումների ժամանակ անդրադարձավ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը:
«Անցած շաբաթ մեկին արդեն Վանաձոր քաղաքից հայտնաբերեցինք: Մոտ 11 անձ են, որ ազատ են արձակվել, բոլորի տվյալներն ունենք: Որոշ անձանցով զբաղվում է ԱԱԾ-ն, որոնք մեղադրվում են պետական դավաճանության համար, որոշ անձանցով զբաղվում է ոստիկանությունը»,- ասաց նախարարը՝ տեղեկացնելով, որ բոլորի դեպքում սահմանափակում է դրված, այն է՝ ՀՀ-ից դուրս չգալը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ