Սևանա լճից դուրս է բերվել 135 հատ խեցգետնորսիչ. վերահսկողությունը շարունակվում է

Աստղիկ Խաչատրյան 30.10.2023 - 19:37
30.10.2023 - 19:37 դիտում

Շրջակա միջավայրի պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են՝ «Սևան» ազգային պարկի տարածքում վերահսկողության խիստ միջոցառումները շարունակվում են․ լճից դուրս է բերվել 135 հատ խեցգետնորսիչ, 152 կենդանի խեցգետին վերադարձվել է լիճ:

Հոկտեմբերի 24-ին «Սևան» ազգային պարկի հատուկ նշանակության ջոկատի իրականացրած խիստ վերահսկողության միջոցառումների արդյունքում Նորաշեն բնակավայրի հարակից ափամերձ հատվածներից լճից դուրս է բերվել և առգրավվել 135 ապօրինի խեցգետնաորսիչ, թվով 152 կենդանի խեցգետին վերադարձվել է լիճ։

Կառավարության որոշմամբ՝ Սևանա լճում թույլատրվում է միայն սիգի արդյունագործական որս` սահմանված ժամանակաշրջանում և միայն կնքված պայմանագրով թույլատրված չափաքանակներով, իսկ խեցգետնի որսի թույլատրելի չափաքանակները սահմանված չեն։
Լճից դուրս բերված որսագործիքները արգելված որսագործիքների ցանկում են։
Միջոցառումները շարունակվում են։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ