ԱԺ լսումներ` «Գիտությունը որպես անվտանգության և զարգացման հենասյուն» թեմայով

Աննա Կոստանյան 1.02.2021 - 17:11
1.02.2021 - 17:11 դիտում

Այսօր՝ փետրվարի 1-ին, ԱԺ-ում հրավիրվել են խորհրդարանական լսումներ՝ «Գիտությունը որպես անվտանգության և զարգացման հենասյուն» թեմայով: «Առաջնահերթությունները պետք է վերանայվեն և բերվեն նոր սանդղակների»,- նշեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: Նրա խոսքով՝ ԳԱԱ-ի հիմնական գործառույթը պետք է լինի ինստիտուցիոնալ գիտական զարգացումը. «Այստեղ մենք կարիք ունենք ուժեղացման»:
ԿԳՄՍ նախարարն էլ նշել է, որ երիտասարդները գնում արտասահման, բարձր աշխատավարձով աշխատում են:

«Ես անձամբ ուզում եմ սպասել հրաշքների, բայց ոչ թե այնպիսի հրաշքների, որ անիրականանալի են, այլ որը մենք բաց ենք թողել»,- նշեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«2025 թվականին Հայաստանում գիտություն գրեթե չի մնալու: Սա դառնում է ակնհայտ, երբ ծանոթանում ես վիճակագրությանը»,- ասաց «Ռոբոմարդ» ընկերության համահիմնադիր Տիգրան Շահվերդյանը և նշեց գիտնականների թոշակային տարիքի լինելը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ