Ադրբեջանը պետք է շտապ վերացնի շրջափակումը. Կիպրոսի ԱԳՆ

Աստղիկ Խաչատրյան 28.07.2023 - 20:13
28.07.2023 - 20:13 դիտում

Կիպրոսի արտգործնախարարությունը Թվիթերի իր միկրոբլոգում մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի կապակցությամբ:

«Կիպրոսը դատապարտում է Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակումը և խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամով։

Ադրբեջանը պետք է շտապ վերացնի շրջափակումը և երաշխավորի անվտանգությունն ու տեղաշարժի ազատությունը՝ համաձայն 2020 թվականի հայտարարության և Արդարադատության միջազգային դատարանի որոշման»։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ