Փոփոխություններ՝ սահմանամերձ բնակավայրերում տուն կառուցելու պետական աջակցության ծրագրում

Աննա Կոստանյան 28.07.2023 - 18:34
28.07.2023 - 18:34 դիտում

Կառավարությունը հաստատել է ՀՀ սահմանամերձ բնակավայրերում բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից՝ ըստ այդմ՝ վերանայվել են ծրագրի այն պայմանները, որոնց առկայությունը հանգեցնում էր գործընկեր կազմակերպությունների կողմից հիփոթեքային վարկավորման ժամանակ լրացուցիչ անշարժ գույքի գրավադրման պահանջի կիրառմանը, ինչպես նաև հստակեցվել են ծրագրում կիրառված որոշ ձևակերպումները։

Հիշեցնենք, որ նշված ծրագրի շրջանակում քաղաքացիները կարող են սահմանամերձ գյուղական բնակավայրերում կառուցել իրենց սեփական տունը՝ պետության ֆինանսավորմամբ։

Միջոցառման շահառուներն են՝ ՀՀ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում գրանցված ամուսինները, որոնցից առնվազն մեկն ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն (առանց տարիքային սահմանափակման և անկախ երեխա ունենալու հանգամանքից)։

Աջակցությունը տրամադրվում է հիփոթեքային վարկի մայր գումարի մինչև 16 մլն դրամի և դրա գծով մինչև 13 % տոկոսագումարի չափով մարման համար։ Միջոցառման շրջանակում գործընկեր բանկերն են՝ «Կոնվերս բանկ», «Էվոկաբանկ», «ԱԿԲԱ բանկ», «Յունիբանկ», ՖԻՆՔԱ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ