Ռուսաստանը գրանցել է կորոնավիրուսի դեմ երրորդ պատվաստանյութը

Աննա Կոստանյան 20.02.2021 - 13:31
20.02.2021 - 13:31 դիտում

Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարությունը գրանցել է կորոնավիրուսի դեմ ռուսական երրորդ պատվաստանյութը՝ «ԿովիՎակ»-ը, որը ստեղծվել է Չումակովի անվան իմունակենսաբանական պատրաստուկների հետազոտության և զարգացման դաշնային գիտական կենտրոնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:

«ԿովիՎակ»-ի առաջին 120 հազար դեղաչափերը շրջանառության մեջ կմտնեն մարտի կեսերին:

Վարչապետի գնահատմամբ՝ Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը բավական հաջող է ընթանում:

Նա նկատել է, որ նոր պատվաստանյութի արտադրությունը չպետք է նվազեցնի մյուս երկուսի արտադրման տեմպերը:

Միշուստինն ընդգծել է, որ Ռուսաստանն այսօր միակ պետությունն է, որն ունի երեք պատվաստանյութ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար:

Կորոնավիրուսի դեմ ՌԴ-ում գրանցված մյուս երկու պատվաստանյութերն են «Սպուտնիկ V»-ն և «ԷպիՎակԿորոնա»-ն:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ