«Ինչպես Պուտինը և Լուկաշենկոն պայմանավորվեն, այդպես էլ կլինի»․ Լավրովը՝ Միութենական պետության շրջանակներում ՌԴ-ի ու Բելառուսի ինտեգրման մասին

Աննա Կոստանյան 20.02.2021 - 13:41
20.02.2021 - 13:41 դիտում

Միութենական պետության շրջանակներում Ռուսաստանի ու Բելառուսի ինտեգրումը տեղի կունենա երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի պայմանավորվածություններին համաձայն: Այս մասին նախօրեին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Tert.am-իփոխանցմամբ, այս մասին գրել է EADaily-ը։

«Կարդացել եմ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունները, թեև ոչ բոլոր հարցազրույցները, բայց նրա խոսքերից բերված մեջբերումների համաձայն՝ ինտեգրման խորացման հարցում նա ոչ մի խոչընդոտ չի տեսնում։ Ինչպես նրանք կհամաձայնեցնեն Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, այդպես էլ կլինի»,- ասել է նա:

Միաժամանակ, Լավրովը նշել է՝ նախագահների բանակցությունները տեղի կունենան երկու օրից, ուստի «շտապել պետք չէ, ամեն ինչ շատ շուտով հայտնի կլինի»:

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ «իր բազմավեկտոր քաղաքականության պատճառով Բելառուսին անվստահելի գործընկեր և դաշնակից չի համարում»: Նրա խոսքով՝ Մոսկվան կողմ է, որ Եվրոպայի խորհուրդը հարաբերություններ հաստատի Բելառուսի հետ։

«Մենք աջակցել ենք Եվրոպայի խորհրդի որոշ կոնվենցիաներին Մինսկի անդամակցությանը։ Միշտ կողմ ենք եղել, որ Բելառուսը նորմալ հարաբերություններ ունենա արևմտյան հարևանների հետ», – նշել է Լավրովը:

Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության մասին պայմանագիրը, որը կնքվել էր դեռևս 1999-ին, հիմնականում մնացել է թղթի վրա։ Տարիներ շարունակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իրարամերժ հայտարարություններ է արել Ռուսաստանի հետ ինտեգրման մասին։ Բելառուսում նախագահական ընտրությունների արդյունքների հետ կապված հասարակական-քաղաքական ճգնաժամից հետո Լուկաշենկոն կրկին հայտարարել է ինտեգրման գործընթացն արագացնելու անհրաժեշտության մասին: Ենթադրվում է, որ փետրվարի 22-ին Սոչիում կայանալիք հանդիպմանը Պուտինը և Լուկաշենկոն կքննարկեն Միութենական պետության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացներին առնչվող հարցեր:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ