Արարատ Միրզոյանին լեհական Creotech Instruments ընկերությունում ներկայացվել են տիեզերական տեխնոլոգիաների և արբանյակային համակարգերի մշակման ուղղությամբ ծրագրերը

13.10.2026 - 12:24 դիտում

Հոկտեմբերի 12-ին Լեհաստան աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն այցելել է տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած լեհական Creotech Instruments ընկերություն։ Այդ մասին հայտնում են նախարարությունից:

Ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Գրեգորզ Բրոնան և տնօրենի տեղակալ Յակուբ Բոշինսկին ներկայացրել են ընկերության գործունեությունը, տիեզերական տեխնոլոգիաների և արբանյակային համակարգերի մշակման ուղղությամբ իրականացվող ծրագրերը:

Մտքեր են փոխանակվել փոխգործակցության հնարավորությունների շուրջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ