Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները

13.10.2026 - 12:15 դիտում

Չնայած կրակը մասամբ դադարեցնելու մասին Դոնալդ Թրամփի հայտարարությանը՝ Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները, այդ թվում՝ էներգետիկ օբյեկտներին:

Խարկովում կան զոհեր և վիրավորներ, Կիևում և Լվովի մարզում հայտնի է ավերածությունների մասին:

Մոսկվայի իշխանություններն էլ հայտնել են, որ մայրաքաղաքի ուղղությամբ ուկրաինական ավելի քան 400 անօդաչու սարք է արձակվել, Կալուգայի մարզում դպրոց է վնասվել: Ստավրոպոլի երկրամասում թիրախում է հայտնվել Նևիննոմիսկի արդյունաբերական գոտին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ