«Խորապես ցավում եմ Կրակովում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ»,- X-ի իր միկրոբլոգում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում զոհերի ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր վիրավորներին»,- նշել է վարչապետը և ընդգծել, որ Հայաստանն այս ծանր պահին իր համերաշխությունն է հայտնում Լեհաստանին և նրա ժողովրդին։
Հիշեցնենք՝ Լեհաստանի Կրակով քաղաքի պատմական կենտրոնում նոյեմբերի 7-ին հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 6 մարդ, ևս 15-ը վիրավորվել են, այդ թվում՝ երկու ոստիկան։
